Վիլյամ Սարոյան «Երկու արաբների պատմությունը

Փառասիրությամբ ու երազանքներով տարված մարդկանց բթամտությունը ցուցադրելու համար քեռիս պատմում էր նաև երկու արաբների պատմությունը, որոնցից մեկը խելացի էր, իսկ մյուսը՝ հիմար, և նրանք սար էին գնացել արջ որսալու:

-Իմ խփած արջի մորթին արդեն ծախել եմ, – ասում է հիմարը: – Դու քոնը դեռ չե՞ս ծախել:

-Չէ, – պատասխանում է խելացին, – այդ մասին կմտածեմ, երբ արջին սպանած կլինեմ: Բայց ինչպե՞ս է, որ այդքան համոզված ու վստահ ես:

-Նրանից է, – ասում է մյուսը, – որ ես շատ լավ եմ կրակում, արջերի հարցում շատ խելացի եմ, համ էլ հարաբերությունների մեջ խորամանկ եմ:

Նրանք սարը բարձրացան, հետո ձորն իջան և իրար կորցրեցին: Հանկարծ հսկայական ժայռի ետևից հսկայական մի արջ հայտնվեց ուղիղ հիմար արաբի դիմաց, ով մի կողմ նետեց հրացանը, գետնին փռվեց և մեռած ձևացավ: Արջը մոտեցավ, ոտքից-գլուխ հոտոտեց արաբին, լիզեց-թքոտեց նրա դեմքը, ապա հեռացավ դանդաղաքայլ: Երբ արջը բավական հեռացել էր, հիմար արաբը տեղից վեր կացավ և մաքրեց-չորացրեց դեմքը: Այդ ժամանակ մյուս արաբը նրան մոտեցավ և հարցրեց.

-Արջն ականջիդ ի՞նչ ասաց:

Հիմարը, որ արդեն ավելի քիչ էր հիմար, քան առաջ, պատասխանեց.

– Արջն ասաց. «Սրանից հետո մորթիս չվաճառես, մինչև որ ինձ չքերթես»։
Ում դեմ հայտնվեց արջը։
Ի՞նչպես կարող է արջ խոսել։
Ի՞նչի մասի էր քերիս պատմում։

1․ Գրիր մեկ բառով․

Կճղակ ունեցող-կճղակավոր

Սմբակ ունեցող-սմբակավոր

Թև ունեցող-թևավոր

Պոչ ունեցող-պոչավոր

Ձայն ունեցող-ձայնավոր

Ի՞նչ մասնիկով են նման այս բառերը: Հիմա գրի՛ր՝ ի՞նչ է ցույց տալիս այդ մասնիկը:
ավոր-վերջածանց

2․ Լրացրո՛ւ բաց թողնված տառերը:

Իջնել, բարձրանալ, թագավոր, մարի, կրիա, այսօր, փախչել, ձեռք, անգամ, առյուծ, որսորդ, անմիջապես, հարցնել։

3․ Երկրորդ առաջադրանքի բառերից ընտրիր 5 բառ և կազմիր նախադասություններ։

Առյուծը սովորեցնում է իր ձագուկին թաքնվել որսորդներից։
Մի օր թագավորը բարձրացավ պատշգամբ և անմիջապես տեսավ որ դրսում հրդեհ է։

4. Նախադասությունները լրացրու՝ որքան հնարավոր է շատ նոր բառեր ավելացնելով:

Երեխաներն աղմկում են մանկապարտեզում։ Տատիկները գործում են գեղեցիկ գուլպա: Մայրիկները զրուցում են հայրիկի հետ այգում: Կատուն խաղում էմկնիկով տանը : Շունը հաչում է կատվի վրա: Հայրիկները վերադառնում են գործից: Իջնում է գիշերը Հայաստանում:

5․Կարդա՛ և լրացրո՛ւ բաց թողնված տառերը:

Առաջին հայացքից ուղտը տարորինակ ու ծիծաղելի է թվում: Նա սառը, անտարբեր, աղմկարար է: Նրանից տհաճ հոտ է փչում, շատ կամակոր է ու կծան: Ուղտի բարձրությունը 2 մետր է, երկարությունը` 3 մետր, կշռում է մինչև 500 կիլոգրամ:
Ուղտին անապատի նավ են անվանում: Այս դիմացկուն կենդանին լավ հարմարվել է անապատային կյանքին: Նրա ոտքերին հաստ կոշտուկներ կան, և արևից շիկացած ավազից ուղտը չի տառապում: Երկար ու խիտ բուրդը օգնում է դիմանալու ցերեկվա շոգին և գիշերվա ցրտին: Ուղտը սնվում է փշոտ թփերով, հիմնականում ուղտափշով, որ ուրիշ կենդանիներ չեն ուտում: Ուտելիքից ուղտի սապատներում առաջանում է ճարպի  պաշար, որի շնորհիվ նա կարող է մի քանի օր ոչինչ չուտել, այլ սնվել այդ ճարպով: Ուղտը ջուր քիչ է խմում: Նա միանքամից կարող է խմել մինչև 57 լիտր ջուր: Անապատի բնակիչներն օգտագործում են նաև ուղտի կաթը, բուրդը, կաշին: Ուղտերը լինում են միասապատ և երկսապատ:

մաթեմատիկա

Պարապմունք 10

Թեմա՝ Թվերի դասավորում նվազման և աճման կարգով

1․ Թվերը դասավորել նվազման կարգով։
● 485, 5, 487, 1478, 658
1478, 658, 487, 485, 5
● 648, 478, 1584, 158647
158647,1584,648,478
● 55432, 6875, 436, 55429, 6869, 412, 99, 222222, 8
222222, 55432, 55429, 6875, 6869, 436, 412, 99, 8
2․ Թվերը դասավորել աճման կարգով։
● 4784, 348, 4789, 14
14,348,4784,4789
● 147, 14, 1854, 256478, 147651
14,147,1854,147651,256478

  1. Երկու պարկում միասին կա 16 կգ շաքարավազ։ Երբ առաջին
    պարկից 4 կգ լցրեցին երկրորդ պարկի մեջ, պարկերում
    շաքարավազների քանակը հավասարվեցին։ Քանի՞ կիլոգրամ
    շաքարավազ կար պարկերից յուրաքանչյուրում։
    16:2=8կգ
    8+4=12կգ
    16-12=4կգ
    Պատ․՝12կգ
  2. Գրախանութն ստացավ 27 տուփ տետր, յուրաքանչյուրում 100
    տետր, վճարելով 54000 դրամ։ Տետրը վաճառվեց 1 հատը 30 դրամով։
    Որքա՞ն եկամուտ ստացվեց։
    Լուծում
    27×100=2700տ․
    2700×30=81000դր
    81000-54000=27000դր
    Պատ․՝ 27000դր
  3. Պայուսակում կա 4 կանաչ, 6 դեղին և 10 կարմիր մատիտ։ Առանց
    նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել, որպեսզի դրանցից
    գոնե մեկը լինի դեղին։
    Պատ․՝ 15հատ

    6․ Աննան ապրում է բազմահարկ շենքում։ Նրանից վերև կա 8 հարկ,
    իսկ ներքև՝ 5 հարկ։ Քանի հարկանի է այն շենքը, որտեղ ապրում է
    Աննան։
    Լուծում
    5+8+1=14
    Պատ․՝ 14
  4. Դարակում կա 7 հատ սպիտակ, 8 հատ կապույտ և 5 հատ սև
    գնդիկ: Առանց նայելու քանի՞ գնդիկ է պետք վերցնել դարակից, որ
    նրանց մեջ լինեն բոլոր գույնի գնդիկներ:
    16
  5. Ուղղանկյան կողմերից մեկը 14սմ է, մյուսը՝ 20 սմ: Գտիր այդ
    ուղղանկյան պարագիծը:
    20սմ+14սմ=34սմ
    2×34=68սմ
    Պատ․՝68սմ
  6. Ծորակից 6 րոպեում հոսում է 12 լ ջուր։ Որքա՞ն ջուր է հոսում այդ
    ծորակից 3 ժամում։
    12:6=2լ
    1ժամը=60րոպե
    3×60=180
    180×2=360
    Պատ․՝360լ։

Մաթեմատիկա

Թեմա՝ Փակագծեր պարունակող արտահայտություններ

Պարապմունք 9

1. Հաշվի՛ր արտահայտության արժեքը

ա)  5 x (532 — 483)=245

60 x (4000 — 2676) + 748 =80188

62 x (4880: 80 – 244:4)=0

2. Դի՛ր փակագծեր այնպես, որ հավասարությունը դառնա ճշմարիտ։

ա) 610 + 300 – (120 – 20) = 810

բ) 600 – (600 – 500) x 5 =100

3. Կազմի՛ր արտահայտություն և լուծի՛ր խնդիրը։

ա) Բրիգադը մինչև ընդմիջում քաղեց  2տ 450 կգ  խնձոր, իսկ ընդմիջումից հետո՝ 600 կգ ավելի։ Ամբողջ խնձորը հավասարապես լցրեցին 220 արկղի մեջ և ուղարկեցին պահեստ։ Քանի՞ կիլոգրամ խնձոր լցրեցին յուրաքանչյուր արկղի մեջ։
Լուծում
2տ 450կգ+600կգ=3տ 50կգ
2տ 450կգ+3տ 50կգ=5տ 500կգ
5500:220=25

Պատ․՝25կգ։

բ) Անին գնեց 7 միատեսակ տուփ կարագ։ Այդ կարագից 540 գրամ նա օգտագործեց գաթա պատրաստելու համար, իսկ մնացած 860գրամը պահեց սառնարանում։ Որքա՞ն էր մեկ տուփ կարագի զանգվածը։
Լուծում
540+860=1400
1400:7=200
Պատ․՝200գ

4․ Հաշվի՛ր  15 սմ և 20 սմ կողմերով ուղղանկյան պարագիծը և մակերեսը։

20սմ+15սմ=35սմ
2×35սմ=70սմ
20սմx15սմ=300սմ2

5․  Արտահայտի՛ր

  • Գրամներով

5 կգ, 7 կգ 500գ,   5ց,   5ց 12կգ 60գ
5կգ=5000գ
7կգ 500գ=7500գ
5g=500000գ
5g 12կգ 60գ=512060գ

  • Կիլոգրամներով

12տ,   22տ 5ց,   25տ 7կգ,   4տ 5ց  62 կգ
12տ=12000կգ
22տ 5g=22500կգ
25կգ 7կգ=25007կգ
4տ 5g 62կգ=4562կգ

Պարապմունք  8

Տարբեր կարգի գործողություններ պարունակող արտահայտություններ

ա) 2184 – 725 + 96542- 7205=90796

1000 : 4 x 80 : 200 =100

215 x 4 : 20 x 30 =129

Հիշի՛ր

2. Արտահայտի՛ր

  • Միլիմետրերով
  • 5 սմ =50մմ
  • 7 մ =7000մմ
  • 5 սմ 6մմ =56մմ
  • Մետրերով
  • 5 կմ =5000մմ
  • 35 դմ =35մ
  • 25 մ 7 սմ =25մմ 7սմ

3. Հաշվի՛ր արտահայտության արժեքը, եթե a= 3200

ա) a + 308 -1654=1854

բ) 5 x a : 40 =400

գ) a + 3208 – a =3208

դ) a : 40 x 64 =5120

4. Աննան մեկ շաբաթում  ավարտեց <<Փոքրիկ իշխանը>> գրքի ընթերցումը։ Նա շաբաթվա առաջին օրը կարդաց 10 էջ, իսկ մյուս օրերին՝ 9-ական էջ։ Քանի՞ էջից է կազմված <<Փոքրիկ իշխանը>> գիրքը։
Լուծում
9×6=54
54+10=64
Պատ․՝64 էջ է փոքրիկ Իշխանը

5․ Մրգային աղցանի համար Սոնան օգտագործեց խնձոր, տանձ և դեղձ։ Խնձորը 320գ-ով ավելի էր դեղձից։ Տանձը 120գ-ով քիչ էր դեղձից։ Հաշվի՛ր, թե որքան միրգ օգտագործեց Սոնան՝ գիտենալով, որ դեղձը 600 գ է ։

Լուծում
600+320=920գ Խնձորը
600-120=480գ տանձ
920+600+480=2000

Լրացուցիչ

  • Պատասխանի՛ր հարցերին
  • Որքանո՞վ կմեծանա թիվը, եթե նրա գրության հազարյակների կարգում գրված 0 թվանշանը փոխարինվի 7-ով։
    7000-ով
  • Որքանո՞վ կփոքրանա թիվը, եթե նրա գրության երկրորդ կարգում գրված 8 թվանշանը փոխարինվի 2-ով։
    60-ով

  • Տրված թվերը գրի՛ր երկու հավասար արտադրիչների արտադրյալի տեսքով․

1=1×1

4=2×2

 9=3×3

 16=4×4

 25=5×5

 36=6×6

 49=7×7

Մաթեմատիկա

Պարապմունք  8

Տարբեր կարգի գործողություններ պարունակող արտահայտություններ

ա) 2184 – 725 + 96542- 7205=90796

1000 : 4 x 80 : 200 =

215 x 4 : 20 x 30 =

Հիշի՛ր

2. Արտահայտի՛ր

  • Միլիմետրերով
  • 5 սմ =
  • 7 մ =
  • 5 սմ 6մմ =
  • Մետրերով
  • 5 կմ =
  • 35 դմ =
  • 25 մ 7 սմ =

3. Հաշվի՛ր արտահայտության արժեքը, եթե a= 3200

ա) a + 308 -1654=

բ) 5 x a : 40 =

գ) a + 3208 – a =

դ) a : 40 x 64 =

4. Աննան մեկ շաբաթում  ավարտեց <<Փոքրիկ իշխանը>> գրքի ընթերցումը։ Նա շաբաթվա առաջին օրը կարդաց 10 էջ, իսկ մյուս օրերին՝ 9-ական էջ։ Քանի՞ էջից է կազմված <<Փոքրիկ իշխանը>> գիրքը։

5․ Մրգային աղցանի համար Սոնան օգտագործեց խնձոր, տանձ և դեղձ։ Խնձորը 320գ-ով ավելի էր դեղձից։ Տանձը 120գ-ով քիչ էր դեղձից։ Հաշվի՛ր, թե որքան միրգ օգտագործեց Սոնան՝ գիտենալով, որ դեղձը 600 գ է։

Լրացուցիչ

  • Պատասխանի՛ր հարցերին
  • Որքանո՞վ կմեծանա թիվը, եթե նրա գրության հազարյակների կարգում գրված 0 թվանշանը փոխարինվի 7-ով։
  • Որքանո՞վ կփոքրանա թիվը, եթե նրա գրության երկրորդ կարգում գրված 8 թվանշանը փոխարինվի 2-ով։
  • Տրված թվերը գրի՛ր երկու հավասար արտադրիչների արտադրյալի տեսքով․

1=

4=

 9=

 16=

 25=

 36=

 49=

…Սարոյանը երեխաների հանդիպելիս մտնում էր իր տարերքի մեջ: Նախ բոլորի անուն- ազգանուններն էր հարցնում, ապա տալիս էր իր երկրորդ մշտական հարցը.
— Ուսկի՞ց կուգաք…
Սովորաբար սկզբում չէին հասկանում հարցը:
Էջմիածնում Կոմիտասի արձանի մոտ մանկամարդ աղջիկների հանդիպեց.
-Ուսկի՞ց կուգաք…
_ Ապագայից,- ասացին աղջիկները:
Ծիծաղեց:
-Հիանալի պատասխան: Դուք կրնաք ապագայեն գալ:
Բացատրեցի, որ մոտիկ գյուղ կա, անունը Ապագա, այդ գյուղից են եկել:
— Հասկցա, Վահագն, բայց միևնույն է, հիանալի պատասխան տվին, ասոնք իսկապես ապագայեն կուգան…
Երեխաների հետ խոսելու, իսկույն հետները մտերմանալու զարմանալի հատկություն ուներ: Ոչ, ինքը չէր մանկանում, երեխաներին հասուն մարդկանց տեղ էր դնում ու հետները սկսում խոսել իբրև հավասարը հավասարի, ու երեխաներն իսկույն վստահում էին նրան:
Շեկ, կարմրավուն մազերով մի աղջկա հարցրեց.
— Քու անուն ի՞նչ է…
-ԼԱ- ՈՒ- ՐԱ,- վանկ- առ- վանկ, բարձր, համարձակ, համարյա գոռալով, ասաց աղջիկը:
Հետո հաճախ էր հիշում նրան:
_ Վահա՛գն, կհիշե՞ս այն կարմիր գլխով աղջկան, այդ ինչ ազատ, համարձակ պոռաց. Լա-ու-րա… Քեֆս եկավ… Երեխաներ պիտի այդպես ազատ, համարձակ մեծնան…
Նյութը  տրամադրել է Սիլվա Յուզբաշյանը
Վահագն Դավթյանի “Բարի հսկան” գրքից
Աղբյուրը

Design a site like this with WordPress.com
Get started